Մատչելիության հղումներ

Կրասնոդարի օդանավակայանը հնարավոր բացումից առաջ առաջին թռիչքն է ընդունել


2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր Կրասնոդարի օդանավակայանն այսօր առաջին անգամ քաղաքացիական ինքնաթիռ է ընդունել, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը։

Ըստ Интерфакс-ի՝ Azimuth ավիաընկերության ինքնաթիռը տեխնիկական թռիչք է կատարել՝ օդանավակայանի բացմանն ընդառաջ։

Sukhoi Superjet 100 ինքնաթիռը ժամանել է Մինվոդիից։ Ինքնաթիռում ուղևորներ չեն եղել։

Ավելի վաղ Կրասնոդարի երկրամասի վարչակազմը հայտարարել էր, որ օդանավակայանը կարող է վերսկսել աշխատանքը դեկտեմբերի 15-ի փորձնական թռիչքից հետո։

Սպասվում է, որ այսօր օդանավակայանը ևս մեկ տեխնիկական թռիչք կսպասարկի՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից։

Կրասնոդարի օդանավակայանը փակվել է 2022 թվականի փետրվարի 24-ին։ Պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանի հարավում քաղաքացիական օդային հաղորդակցությունը դադարեցվել է, բաց են միայն Սոչիի, Ստավրոպոլի, Վոլգոգրադի և Մինվոդիի օդանավակայանները։

Ըստ Shot հեռագրային ալիքի՝ մոտ ժամանակներս օդանավակայանում կբացվի միջազգային տերմինալը՝ առաջինը կիրականացվեն թռիչքներ դեպի Թուրքիա, Հայաստան և Ուզբեկստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG