Մատչելիության հղումներ

Թուրքիայի և Ադրբեջանի միությունը կարևոր գործոն է տարածաշրջանում կայունության պահպանման համար. Ֆիդան


Թուրքիայի և Ադրբեջանի միությունը կարևոր գործոն է տարածաշրջանում կայունության պահպանման համար, երեկ Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

Հաքան Ֆիդանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ընդգծել է, թե Բաքուն և Անկարան նույն տեսակետն ունեն տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու հարցում։

«Տարածաշրջանի երկրների միջև պետք է հաստատվեն նորմալ բարիդրացիական հարաբերություններ՝ հիմնված պատմական արդարության, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա», - ըստ Anadolu գործակալության, ասել է դիվանագետը։

Ֆիդանը «լուրջ ձեռբերում» է համարել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի միջև վերջին պայմանավորվածությունը։

Այդ պայմանավորվածության համաձայն Ադրբեջանը ազատ արձակեց 32 հայ ռազմագերիների, հայկական կողմը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի։

XS
SM
MD
LG