Մատչելիության հղումներ

«ՀՀ-ն այսքան զենք երբեք չի գնել, որքան այսօր, արդյո՞ք դա հարց կլուծի հավանական պատերազմի դեպքում». փորձագետ

«Հայաստանն իր պատմության ընթացքում այսքան զենք երբեք չի գնել, որքան այսօր, սակայն արդյո՞ք դա հարց կլուծի հավանական պատերազմի դեպքում», - Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան համաժողովում այսօր հայտարարեց ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը՝ ընդգծելով՝ այդ գնումները որևէ կապ ռեֆորմների հետ չունեն։

«Սենց շատ զենք Հայաստանը երբեք չի գնել իր պատմությունում՝ այս գումարների, բայց սա ամենահեշտ մասն է. եթե դուք այդ ամեն ինչը չեք կարողանում ինտեգրել և ձեր բանակը պատերազմելու է 20 թվի նման, օրինակի համար, ոչ մի բան դրանից չի փոխվի, թե դուք ունեք 150 հատ ավելի հնդկական հաուբից կամ չունեք դա», - ասաց փորձագետը:

Պատերազմից հետո բանակը շոկից պետք էր հանել, նոր մտածել բարեփոխումների մասին։ Արցախի պաշտպանական տարբեր համակարգերում աշխատած ռազմական փորձագետ Գրիգորի Սահակյանը կարծում է, որ առաջնային քայլը դեպի բարեփոխված զինված ուժեր պետք է լիներ անտիստրեսը։

Մասնագետը պատմեց պատերազմի ընթացքում բացթողումների, 44-օրյա պատերազմից հետո էլ չհասցրած բարեփոխումների մասին. - «Առաջին ռեֆորմը, որը մենք պատկերացնում ենք, մենք պետք է անցնեինք պաշտպանական շրջաններից ավելի մոբիլ տարբերակով զինվորական կառույցներին, որոնք մինչ այդ դեռ կազմակերպման փուլում էին գտնվում»:

Կառավարման լուրջ փոփոխություններ են պետք, պնդում էին ռազմական փորձագետները։ Լեոնիդ Ներսիսյանն օրինակ բերեց ավտոմատացված կառավարման ցանցերը, դրանք նրա պնդմամբ այսօր կարող է ապահովել հայկական IT ոլորտը և ինչը 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառել էր Ադրբեջանը։

Գրիգորի Սահակյանն էլ իր հերթին շեշտեց՝ արդյունավետ բարեփոխումներ ունենալու համար, հստակ ռազմավարություն է պետք:

«Սենց տիպի սիստեմները շատ կարևոր է, որ Հայաստանում մշակվեն ու կառուցվեն, որովհետև դուք չեք կարող ուրիշ երկրին տալ հնարավորություն ունենալ ամբողջ ինֆորմացիայի դոստուպ, վտանգավոր է, դրա համար գնել այդ սիստեմը դրսից հնարավոր է, բայց ավելի ճիշտ է ներսում ինչ-որ ձև կառուցել», - ընդգծեց Լեոնիդ Ներսիսյանը:

«Եթե այսօր մենք մեր գործողություններն այնպես ենք իրականացնում, որ մեր անվտանգությունը և Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը ստեղծում ենք միայն ու միայն միջպետական պայմանավորվածությունների հիման վրա, դա քիչ է: Զինված ուժերի ռեալ ռեֆորմները շատ արդիական են լինում, ռեալ շոշափվող: Ժողովրդի մեջ մենք պետք է տեսնենք վստահություն այդ համակարգի բարձրացման ուղղությամբ», - նշեց Գրիգորի Սահակյանը:

Պրոֆեսիոնալ բանակը որպես ԶՈՒ բարեփոխում այսօր անիրատեսական են համարում. համեմատությունը, ըստ մասնագետների, պարզ է. պատերազմը ցույց տվեց՝ շարքային զինծառայողն այսօր շատ ավելի լավ է պատրաստված, քան շատ դեպքերում պայմանագրային զինվորականը:

Մասնագիտական նեղ քննարկման ժամանակ անդրադարձ եղավ վերջին շրջանում Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը, առանձին ուշադրություն դարձվեց այն հանգամանքին, որ 2022 թվականից հետո Հայաստանն այլևս չզգալով ռազմավարական գործընկեր Ռուսաստանի աջակցությունը, հայացքն ուղղել է դեպի Արևմուտք։ Իսկ ո՞րն է այն իդեալական մոդելը, որով պետք է Հայաստանն առաջնորդվի՝ բարեփոխելու իր զինված ուժերը։ Պատասխանը գրեթե միանշանակ էր՝ գնալ արևմտյան ճանապարհով՝ ինտեգրելով այն տեղական փորձի հետ։

Հայաստանի նոր սպառազինությունը

Հնդկական արտադրության Zen հակադրոնային համակարգը

ՀՀ պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» ո՛չ հաստատել, ո՛չ հերքել են հնդկական լրատվամիջոցների վերջերս հրապարակած հաղորդագրությունն այն մասին, որ Երևանը շուրջ 41 մլն դոլարի գործարք է կնքել մի քանի Zen («Զեն») հակադրոնային համակարգեր գնելու համար։

Այս համակարգերը նախատեսված են անօդաչու թռչող սարքերը հայտնաբերելու և դասակարգելու, դրանց կապն ու GPS համակարգերը խափանելու համար, ինչի հետևանքով անօդաչուներն այլևս չեն կարողանում թռչել: Իսկ եթե դրոններին հաջողվում է շարունակել թռիչքը, Zen համակարգը համաժամանակյա տվյալներ է փոխանցում հակաօդային համակարգերին, որոնք կարող են ճշգրտորեն խոցել դրանք։

1/7 Հնդկական արտադրության Zen հակադրոնային համակարգը

Ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ աճող տարաձայնությունների ֆոնին Երևանը վերջերս մեծ քանակությամբ նոր զինատեսակներ է պատվիրել Հնդկաստանից: Վերջին գնումը, որի մասին հաղորդվել է, հնդկական արտադրության հակադրոնային համակարգն է, որը, ինչպես հուսով է Երևանը, կօգնի դիմակայել Ադրբեջանի օդային սպառնալիքին:
Հայ զինվորը հետևում է անօդաչու թռչող սարքի թռիչքին, 2020թ. հոկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ

Ի պատասխան Zen դրոնային համակարգերի մասին հարցին՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահն ասել է՝ Հայաստանի զինված ուժերն ինտենսիվ աշխատանքներ են տանում պաշտպանունակության մակարդակի բարձրացման ուղղությամբ։

Հայաստանի՝ դրոնների դեմ պայքարի միջոցների պակասը գլխավոր գործոններից էր Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ 2020-ի պատերազմում:

Հաստատվելու դեպքում Zen-ի ձեռքբերումը հերթականը կլինի Հայաստանին հնդկական զենքի ներկայիս մատակարարումների մեծ շարքում:
2/7 Հայ զինվորը հետևում է անօդաչու թռչող սարքի թռիչքին, 2020թ. հոկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ

Ի պատասխան Zen դրոնային համակարգերի մասին հարցին՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահն ասել է՝ Հայաստանի զինված ուժերն ինտենսիվ աշխատանքներ են տանում պաշտպանունակության մակարդակի բարձրացման ուղղությամբ։

Հայաստանի՝ դրոնների դեմ պայքարի միջոցների պակասը գլխավոր գործոններից էր Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ 2020-ի պատերազմում:

Հաստատվելու դեպքում Zen-ի ձեռքբերումը հերթականը կլինի Հայաստանին հնդկական զենքի ներկայիս մատակարարումների մեծ շարքում:
Ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ աճող տարաձայնությունների ֆոնին Երևանը վերջերս մեծ քանակությամբ նոր զինատեսակներ է պատվիրել Հնդկաստանից: Վերջին գնումը, որի մասին հաղորդվել է, հնդկական արտադրության հակադրոնային համակարգն է, որը, ինչպես հուսով է Երևանը, կօգնի դիմակայել Ադրբեջանի օդային սպառնալիքին:
Pinaka բազմափողանի հրթիռային կայան Արևմտյան Բենգալիայում, Հնդկաստան, հունվար, 2023թ.

2023-ի հուլիսին Հայաստան է ժամանել Հնդկաստանի տեղական արտադրության համազարկային կրակի համակարգը՝ Pinaka-ն. որն առաջին անգամ էր արտահանվում: Ադրբեջանի պնդմամբ՝ սպառազինության համակարգերն Իրանի տարածքով են տեղափոխվել Հայաստանի հարավային սահման։

3/7 Pinaka բազմափողանի հրթիռային կայան Արևմտյան Բենգալիայում, Հնդկաստան, հունվար, 2023թ.

2023-ի հուլիսին Հայաստան է ժամանել Հնդկաստանի տեղական արտադրության համազարկային կրակի համակարգը՝ Pinaka-ն. որն առաջին անգամ էր արտահանվում: Ադրբեջանի պնդմամբ՝ սպառազինության համակարգերն Իրանի տարածքով են տեղափոխվել Հայաստանի հարավային սահման։

Ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ աճող տարաձայնությունների ֆոնին Երևանը վերջերս մեծ քանակությամբ նոր զինատեսակներ է պատվիրել Հնդկաստանից: Վերջին գնումը, որի մասին հաղորդվել է, հնդկական արտադրության հակադրոնային համակարգն է, որը, ինչպես հուսով է Երևանը, կօգնի դիմակայել Ադրբեջանի օդային սպառնալիքին:
Pinaka համակարգը կրակ է բացում, Օդիշա նահանգ, Հնդկաստան, նոյեմբեր, 2020թ.

Pinaka համակարգն իր անունն ստացել է՝ ի պատիվ հնդկական աստված Շիվայի աղեղի: Դրա հեռահարությունը 40 կիլոմետր է, որը  փոքր է խորհրդային նախագծման որոշ հրթիռային համակարգերի համեմատությամբ, սակայն ճշգրտության համար, որի մասին հաղորդումներ կան, այն կոչում են «հնդկական HIMARS»։

Մի քանի Pinaka հրթիռային համակարգերի և հարակից զինամթերքի գինը Հայաստանի համար գնահատվել է 260 միլիոն դոլար։

4/7 Pinaka համակարգը կրակ է բացում, Օդիշա նահանգ, Հնդկաստան, նոյեմբեր, 2020թ.

Pinaka համակարգն իր անունն ստացել է՝ ի պատիվ հնդկական աստված Շիվայի աղեղի: Դրա հեռահարությունը 40 կիլոմետր է, որը  փոքր է խորհրդային նախագծման որոշ հրթիռային համակարգերի համեմատությամբ, սակայն ճշգրտության համար, որի մասին հաղորդումներ կան, այն կոչում են «հնդկական HIMARS»։

Մի քանի Pinaka հրթիռային համակարգերի և հարակից զինամթերքի գինը Հայաստանի համար գնահատվել է 260 միլիոն դոլար։

Ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ աճող տարաձայնությունների ֆոնին Երևանը վերջերս մեծ քանակությամբ նոր զինատեսակներ է պատվիրել Հնդկաստանից: Վերջին գնումը, որի մասին հաղորդվել է, հնդկական արտադրության հակադրոնային համակարգն է, որը, ինչպես հուսով է Երևանը, կօգնի դիմակայել Ադրբեջանի օդային սպառնալիքին:
Հնդկական արտադրության առաջադեմ քարշակային հրետանային համակարգերը զորահանդեսի ժամանակ, Հնդկաստան, 2017թ.

2023-ի օգոստոսին Հայաստանը ստացել է հնդկական առաջադեմ քարշակային հրետանային համակարգերի (Advanced Towed Artillery Gun Systems, ATAGS) առաջին խմբաքանակը։ Հաղորդվել է, որ Երևանը պատվիրել է 84 միավոր՝ 155,5 միլիոն դոլար արժողությամբ՝ դառնալով առաջին երկիրը, որին Հնդկաստանը վաճառել է նոր մշակված հրետանային համակարգերը։

5/7 Հնդկական արտադրության առաջադեմ քարշակային հրետանային համակարգերը զորահանդեսի ժամանակ, Հնդկաստան, 2017թ.

2023-ի օգոստոսին Հայաստանը ստացել է հնդկական առաջադեմ քարշակային հրետանային համակարգերի (Advanced Towed Artillery Gun Systems, ATAGS) առաջին խմբաքանակը։ Հաղորդվել է, որ Երևանը պատվիրել է 84 միավոր՝ 155,5 միլիոն դոլար արժողությամբ՝ դառնալով առաջին երկիրը, որին Հնդկաստանը վաճառել է նոր մշակված հրետանային համակարգերը։

Ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ աճող տարաձայնությունների ֆոնին Երևանը վերջերս մեծ քանակությամբ նոր զինատեսակներ է պատվիրել Հնդկաստանից: Վերջին գնումը, որի մասին հաղորդվել է, հնդկական արտադրության հակադրոնային համակարգն է, որը, ինչպես հուսով է Երևանը, կօգնի դիմակայել Ադրբեջանի օդային սպառնալիքին:
ATAGS համակարգի փորձարկումը Հնդկաստանում

ATAGS-ը 155 մմ տրամաչափի հաուբիցներ են, որոնք նախատեսված են բեռնատարներով քարշակելու համար, բայց կարող են նաև փոքր տարածությունների վրա ընթանալ ինքնուրույն` նվազեցնելով դիրքից տեղափոխման նախապատրաստելու ժամանակը:

Այս հրանոթների կիրառումը դրանց՝ 2013-ից սկսված մշակման ընթացքում քանիցս անհաջողության է բախվել, օրինակ՝ մեկը պայթել է 2020-ի սեպտեմբերին վարժանքների ժամանակ: Մի քանի հնդկաստանցի զինվոր վիրավորվել է, երբ ATAGS թնդանոթի փողը, ինչպես հաղորդվում է, պայթել է ցածրորակ պողպատի պատճառով:
6/7 ATAGS համակարգի փորձարկումը Հնդկաստանում

ATAGS-ը 155 մմ տրամաչափի հաուբիցներ են, որոնք նախատեսված են բեռնատարներով քարշակելու համար, բայց կարող են նաև փոքր տարածությունների վրա ընթանալ ինքնուրույն` նվազեցնելով դիրքից տեղափոխման նախապատրաստելու ժամանակը:

Այս հրանոթների կիրառումը դրանց՝ 2013-ից սկսված մշակման ընթացքում քանիցս անհաջողության է բախվել, օրինակ՝ մեկը պայթել է 2020-ի սեպտեմբերին վարժանքների ժամանակ: Մի քանի հնդկաստանցի զինվոր վիրավորվել է, երբ ATAGS թնդանոթի փողը, ինչպես հաղորդվում է, պայթել է ցածրորակ պողպատի պատճառով:
Ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ աճող տարաձայնությունների ֆոնին Երևանը վերջերս մեծ քանակությամբ նոր զինատեսակներ է պատվիրել Հնդկաստանից: Վերջին գնումը, որի մասին հաղորդվել է, հնդկական արտադրության հակադրոնային համակարգն է, որը, ինչպես հուսով է Երևանը, կօգնի դիմակայել Ադրբեջանի օդային սպառնալիքին:
Բեռնատարի վրա տեղադրված Thales Ground Master 200 ռադարային համակարգը Ֆրանսիայի Էվրյո-Ֆովիլ ավիաբազայում, փետրվար, 2020թ.

Երևանի Մոսկվայից հեռանալու ևս մեկ նշան է այն, որ երկրի Զինված ուժերը, որոնք պատմականորեն հենվել են խորհրդային և ռուսական արտադրության ռազմական տեխնիկայի վրա, նաև 2023-ի հոկտեմբերին ձեռք բերեցին ֆրանսիական արտադրության Thales Ground Master 200 երեք ռադարային համակարգ:

Ադրբեջանի նախագահը քննադատել է Հայաստանի կողմից նոր սպառազինությունների վերջին ձեռքբերումները՝ պնդելով, թե Ֆրանսիան «պատասխանատու կլինի» հնարավոր նոր հակամարտության բռնկման համար, Հնդկաստանն էլ Հայաստանին զենք վաճառելով ստեղծում է «թշնամանքն ու անվստահությունը խթանող միջավայր»:

Հայաստանի վարչապետն օրերս դրան հակադարձեց, որ Բաքվի ռազմական բյուջեն Երևանի այդ ծախսերից եռակի ավելի է։

7/7 Բեռնատարի վրա տեղադրված Thales Ground Master 200 ռադարային համակարգը Ֆրանսիայի Էվրյո-Ֆովիլ ավիաբազայում, փետրվար, 2020թ.

Երևանի Մոսկվայից հեռանալու ևս մեկ նշան է այն, որ երկրի Զինված ուժերը, որոնք պատմականորեն հենվել են խորհրդային և ռուսական արտադրության ռազմական տեխնիկայի վրա, նաև 2023-ի հոկտեմբերին ձեռք բերեցին ֆրանսիական արտադրության Thales Ground Master 200 երեք ռադարային համակարգ:

Ադրբեջանի նախագահը քննադատել է Հայաստանի կողմից նոր սպառազինությունների վերջին ձեռքբերումները՝ պնդելով, թե Ֆրանսիան «պատասխանատու կլինի» հնարավոր նոր հակամարտության բռնկման համար, Հնդկաստանն էլ Հայաստանին զենք վաճառելով ստեղծում է «թշնամանքն ու անվստահությունը խթանող միջավայր»:

Հայաստանի վարչապետն օրերս դրան հակադարձեց, որ Բաքվի ռազմական բյուջեն Երևանի այդ ծախսերից եռակի ավելի է։
Ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ աճող տարաձայնությունների ֆոնին Երևանը վերջերս մեծ քանակությամբ նոր զինատեսակներ է պատվիրել Հնդկաստանից: Վերջին գնումը, որի մասին հաղորդվել է, հնդկական արտադրության հակադրոնային համակարգն է, որը, ինչպես հուսով է Երևանը, կօգնի դիմակայել Ադրբեջանի օդային սպառնալիքին:
Previous slide
Next slide

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG