Լեհաստանի վարչապետը կորցրեց վստահության քվեն՝ ճանապարհ բացելով Դոնալդ Տուսկի գլխավորած կոալիցիայի համար: Լեհաստանի իշխանության ղեկը ստանձնող ընդդիմադիր ուժերը, որոնք մեծամասնություն են ստացել հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում, խոստանում են վերականգնել Եվրամիության հետ քայքայված հարաբերությունները և ազատական բարեփոխումներ իրականացնել երկրում։
Խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությունը փաստացի ավարտին հասցրեց ազգայնական «Իրավունք և արդարություն» կուսակցության ութամսյա կառավարմանը, որն, ըստ քննադատների, խարխլել է դատական անկախությունը, պետական լրատվամիջոցների ազատ գործունեությունը և նախապաշարմունքներ ներշնչել փոքրամասնությունների դեմ, ինչպիսիք են ներգաղթյալները և ԼԳԲՏ համայնքը:
Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Տուսկը խոստացել է վերականգնել Վարշավայի հարաբերությունները Բրյուսելի հետ և հասնել Լեհաստանի համար նախատեսված միլիարդավոր միջոցների ապասառեցմանը, որոնք Բրյուսելը հրաժարվել է հատկացնել լեհական կառավարությանը օրենքի գերակայության հետ կապված մտահոգությունների պատճառով: