Մատչելիության հղումներ

Լեհական ընդդիմությունը պատրաստ է ստանձնել իշխանությունը


 «Քաղաքացիական դաշինքի» առաջնորդ Դոնալդ Տուսկը
«Քաղաքացիական դաշինքի» առաջնորդ Դոնալդ Տուսկը

Հոկտեմբերի 15-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հարաբերական մեծամասնություն ստացած լեհական ընդդիմության առաջնորդները կոչ են անում երկրի նախագահ Անջեյ Դուդային իրենց վստահել նոր կառավարության ձևավորումը։ Այսօր Վարշավայում կայացած ասուլիսի ժամանակ նման կոչով են հանդես եկել «Քաղաքացիական դաշինք», «Երրորդ ուղի» և «Նոր ձախեր» ուժերի ղեկավարները։

Նրանց խոսքով՝ նոր վարչապետի ամենահարմար թեկնածուն «Քաղաքացիական դաշինքի» առաջնորդ Դոնալդ Տուսկն է։

«Այսօր, ժողովրդավարական կուսակցությունների ղեկավարների հետ միասին մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք լիարժեք համագործակցություն ծավալել և մեծամասնություն կազմել նոր խորհրդարանում», - հայտարարում էր Տուսկը։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ընդդիմության այս կոչերին դեռ չի արձագանքել։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կառավարության ձևավորվումը առաջին հերթին կվստահվի ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած, սակայն բացարձակ մեծամասնությունը կորցրած աջակողմյան «Իրավունք և Արդարություն» կուսակցությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG