Մատչելիության հղումներ

Կարլ 16-րդ թագավորը Ստոկհոլմում հանձնել է Նոբելյան մրցանակները


Շվեդիայի թագավոր Կարլ 16-րդը, թագուհի Սիլվիան, թագաժառանգ-արքայադուստր Վիկտորիան և Նոբելյան մրցանակների դափնեկիրները, Ստոկհոլմ, 10 դեկտեմբերի, 2023թ.
Շվեդիայի թագավոր Կարլ 16-րդը, թագուհի Սիլվիան, թագաժառանգ-արքայադուստր Վիկտորիան և Նոբելյան մրցանակների դափնեկիրները, Ստոկհոլմ, 10 դեկտեմբերի, 2023թ.

Շվեդիայի թագավոր Կարլ 16-րդ Գուստավը Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում հանձնել է բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության և տնտեսագիտության Նոբելյան մրցանակները։ 10 մրցանակակիրներ միապետի ձեռքից ստացել են պատվոգրեր և ոսկե մեդալներ։

Արարողությունը բացել է Նոբելյան հիմնադրամի խորհրդի նախագահ Աստրիդ Սոդերբերգ Վիդինգն, որ նշել է, որ հիմնարար հետազոտությունների միջոցով գիտությունն ընդլայնում է մարդկային գիտելիքի սահմանները՝ ապահովելով պատրաստությունն ապագա անսպասելի և անկանխատեսելի իրադարձությունների համար։

Հանդիսավոր արարողությունից հետո դափնեկիրները, հյուրերը, թագավորական ընտանիքի և կառավարության անդամները, գիտական, գործարար և մշակութային ասպարեզների անվանի ներկայացուցիչները տեղափոխվել են Ստոկհոլմի քաղաքապետարանի շենք, որտեղ կազմակերպվել է ավանդական բանկետ։

XS
SM
MD
LG