Ադրբեջանի գրողների միության փոխնախագահ, ժողովրդական գրող Չինգիզ Աբդուլաևը «Դասեր Նոբելյան մրցանակի ճանապարհին. առասպելներ, իրողություններ, հաջողություններ և մարտահրավերներ» համաժողովում այսօր առաջարկել է Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Նրանք (Նոբելյան կոմիտեն) Բարաք Օբամային են պարգևատրել ոչ մի վաստակի համար: Պատերազմի ժամանակ մենք չենք կրակել խաղաղ բնակիչների վրա՝ ո՛չ կանանց, ո՛չ երեխաների վրա: Սա նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականության արդյունքն էր», - ասել է Աբդուլաևը, ով, ըստ գրականագետների, հիմնականում ստեղծագործում է քաղաքական դետեկտիվի ժանրում:
«Մեր գրողները հաճախ են դժգոհություն հայտնել Նոբելյան մրցանակի շնորհման կապակցությամբ։ Մենք էլ իրավունք ունենք։ Եթե մենք հավակնոտ չլինենք, երբեք չենք կարողանա ստանալ այս մրցանակը», - երկրորդել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլին: