Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Պապուաշվիլին ժամանել է Բաքու


Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։

Ըստ Trend ադրբեջանական լրատվական գործակալության՝ «Հեյդար Ալիև» միջազգային օդանակայանում վրացի բարձրաստիճան հյուրին դիմավորել են Միլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Հուսեյնլին և այլ պաշտոնյաներ։

Վրացական պատվիրակության կազմում են փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն, «Վրացական երազանք» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահի առաջին տեղակալ Գրետա Ցիցավան, իշխող կուսակցությունից Վրաստանի խորհրդարան ընտրված ծագումով ադրբեջանցի պատգամավորներ Սավալան Միրզոևն ու Զաուր Դարգալլին, ինչպես նաև «Միացյալ ազգային շարժում»- «Միասնական ընդդիմություն» դաշինքից Ռամազ Նիկոլաիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG