Մատչելիության հղումներ

Բնապահպան ակտիվիստները Վենետիկի ջուրը կանաչ են ներկել


Extinction Rebellion շարժման բնապահպան ակտիվիստները կանաչ են ներկել Վենետիկի ջրանցքների ջուրը։ Նմանատիպ ակցիաներ են անցկացվել նաև Իտալիայի մի շարք այլ քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, Միլանում և Թուրինում։

Այսպիսով, բնապահպան ակտիվիստները բողոքել են COP28 կլիմայական համաժողովի դեմ, որն այժմ շարունակվում է Դուբայում։ Նրանք կարծում են, որ այնտեղ քննարկված պայմանավորվածությունները բավարար չեն, և համաժողովն ինքնին կոռումպացված է։

Ակտիվիստներն արդյունաբերական քիմիական ներկեր են լցրել ջրի մեջ: Նրանք պարզաբանել են, որ ներկանյութերն անվնաս են շրջակա միջավայրի համար։ Բացի այդ, նրանք Վենետիկի Ռիալտո կամրջի վրա պաստառ են կախել՝ «COP28. մինչ կառավարությունները բանակցում են, մենք թելից կախված ենք» մակագրությամբ։

Միջադեպի պատճառով Վենետիկի Մեծ ջրանցքի երկայնքով ջրային տրանսպորտի շարժը ժամանակավորապես դադարեցվել է։ Վերջերս վերականգնված Ռիալտո կամուրջը նույնպես փորձաքննության կենթարկվի՝ գնահատելու դրան հասցված վնասը։

Քաղաքապետը դատապարտել է ակցիան՝ դրա հեղինակներին անվանելով «էկովանդալներ, ոչ թե բնապահպան ակտիվիստներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG