Մատչելիության հղումներ

Թինսելթաունի խորհրդանշական հոլիվուդյան գրությունը դարձավ 100 տարեկան


Թինսելթաունի խորհրդանշական հոլիվուդյան հսկայական տառերով գրությունը դարձավ 100 տարեկան, հոբելյանը երեկ է նշվել:

Hollywood Sign Trust հիմնադրամի նախագահ Ջեֆ Զարինամը կազմակերպել է միջոցառում, որը երկրպագուներին ցույց է տվել, թե ինչ տեսք ուներ ցուցանակը, երբ այն առաջին անգամ լուսավորվել է 1923 թվականի դեկտեմբերի 8-ին:

Նշանն առաջին անգամ տեղադրվել է Hollywoodland տառերով՝ նպաստելու նոր թաղամասի զարգացմանը, այն պետք է տեղադրվեր մեկևկես տարով, բայց չի ապամոնտաժվել, փոփոխվել է և այսօր համարվում է Հոլիվուդի ու ամբողջ Կալիֆորնիայի կարևոր խորհրդանիշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG