Մատչելիության հղումներ

2023-ին սպանված լրագրողների թիվը նախորդ տարվա համեմատ ավելի է 67 տոկոսով


2023 թվականին սպանվել է 94 լրագրող և ԶԼՄ աշխատակից, այդ թվում՝ 9 կին: Այդ են վկայում Լրագրողների միջազգային ֆեդերացիայի տվյալները:

Ըստ կազմակերպության, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր թիվը 67 տոկոսով ավելի է, ինչն ակնհայտ է դարձնում լրատվամիջոցների համար «նոր համաշխարհային չափանիշների» անհրաժեշտությունը:

Ֆեդերացիան ընդգծում է զոհված լրագրողների թվի կտրուկ աճը հոկտեմբերին Գազայի հատվածում սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում՝ 68 կամ օրական մեկից ավելի լրագրող, որոնք լուսաբանում էին այդ իրադարձությունները:

Կազմակերպությունը երեկ հրապարակած զեկույցում հայտնում է նաև, որ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում բանտարկվել է մոտ 400 լրագրող:

Լրագրողների միջազգային ֆեդերացիան համաշխարհային հանրությունից ավելի մեծ ջանքեր է ակնկալում լրագրողների պաշտպանության ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG