Մատչելիության հղումներ

7-8 բալլ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի մոտ, այն զգացվել է նաև Հայաստանում


Այսօր, տեղական ժամանակով ժամը 08:15-ին, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից 61 կմ հյուսիս գրանցվել է 5․6 մագնիտուդով երկրաշարժ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալլ, հաղորդում է Հայաստանի ներքին գործերի նախարարությունը։

Ըստ հաղորդման՝ երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում ինչպես նաև Աչաջուր գյուղում՝ 3 բալլ ուժգնությամբ։

Բաքուն հաղորդում է, որ Կասպից ծովում ուժգին երկրաշարժից հետո հետցնցումներ են նկատվում, ավերածությունների մասին հաղորդումներ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG