Մատչելիության հղումներ

Նեպալում 10 մարդ է ձերբակալվել Ռուսաստանի բանակի համար մարդկանց հավաքագրելու կասկածանքով


Նեպալի ոստիկանությունը 10 մարդ է ձերբակալել, որոնք կասկածվում են ռուսական բանակի համար մարդկանց հավաքագրելու մեջ։

«Խոսքը մարդկային մաքսանենգության, կազմակերպված հանցավորության մասին է», - ասել է Կատմանդուի ոստիկանապետը։

Այս շաբաթ ավելի վաղ, երբ հայտնի դարձավ Ուկրաինայում զոհված 6 նեպալցիների մասին, Նեպալի իշխանությունները դիմել էին Ռուսաստանին՝ պահանջելով դադարեցնել իրենց երկրում մարդկանց հավաքագրումը։

Նեպալի ԱԳՆ-ն հրապարակել է զոհվածների լուսանկարները և խնդրել նրանց մարմինները վերադարձնել հայրենիք ու փոխհատուցում հատկացնել նրանց ընտանիքների անդամներին։

Ռուսական կողմից դեռևս մեկնաբանություններ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG