Մատչելիության հղումներ

Կատմանդուն Մոսկվային կոչ է անում այլևս չհավաքագրել նեպալցիներին ռուսական բանակի համար


ՌԴ ՊՆ շենքը Մոսկվայում, արխիվ
ՌԴ ՊՆ շենքը Մոսկվայում, արխիվ

Նեպալի իշխանությունները կոչ են արել Մոսկվային այլևս չհավաքագրել երկրի քաղաքացիներին ռուսական բանակի համար և անհապաղ զորացրել բոլոր նեպալցիներին, ովքեր արդեն պայմանագրեր են կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ։ Պաշտոնական Կատմանդուի հայտարարությունը հնչել է Ուկրաինայի պատերազմում ռուսական բանակի կողմից կռվող 6 նեպալցիների մահվան մասին լուրի ֆոնին։

Հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում են զոհվել նեպալցիները։ Նեպալի դիվանագիտական գերատեսչությունը Մոսկվային հորդորել է հայրենիք վերադարձնել զոհերի մարմինները և փոխհատուցում վճարել նրանց հարազատներին։

Տեղեկություններ կան ևս մեկ նեպալցու՝ ուկրաինացի զինվորականների կողմից գերեվարվելու մասին, Կատմանդուն այժմ փորձում է հասնել նրա ազատ արձակմանը:

The Kathmandu Post-ի տվյալներով՝ Նեպալի շուրջ 200 քաղաքացիներ են հավաքագրվել ռուսական բանակի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG