Մատչելիության հղումներ

Կլաարը մտահոգիչ է համարել սահմանին կրակոցի և զոհի մասին հաղորդումը


Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգիչ է համարել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցի և զոհի մասին հաղորդումը։

Ընդգծելով, որ Եվրամիությունը մշտապես համագործակցում է Երևանի և Բաքվի հետ՝ Կլաարն X-ի իր էջում մասնավորապես գրել է․ - «Չափազանց կարևոր է, որ տեղում հանգստություն տիրի և որոշիչ առաջընթաց գրանցվի բանակցությունների սեղանի շուրջ»։

Երեկ Հայաստանի ռազմական գերատեսչությունն հայտնեց, որ ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել Վայոց ձորի մարզի Բարձրունի համայնքի սահմանին։

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտեց ադրբեջանական կողմի՝ «նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող գործողությունները»:

Բաքուն հերքեց ադրբեջանական կրակոցից հայ զինծառայողի զոհվելու մասին Երևանի հաղորդումն՝ այն «սուտ» որակելով։ Ադրբեջանը Հայաստանին մեղադրեց «սահմանամերձ տարածքներում կեղծ լարվածություն առաջացնելու և երրորդ կողմի ուշադրությունը գրավելու փորձի մեջ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG