Մատչելիության հղումներ

Երևանը դատապարտում է «նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու գործողությունները»


Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի՝ «նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող գործողությունները»:

Այս մասին ասված է Արտգործնախարարության հայտարարության մեջ, որտեղ նշվում է, որ դեկտեմբերի 4-ին Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Գերասիմ Առաքելյանը:

«Սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի», - նշում է արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG