Մատչելիության հղումներ

Բաքուն հերքում է, թե ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել


Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքում է Հայաստանի ռազմական գերատեսչության հայտարարությունը, թե ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել՝ այն «սուտ» որակելով, հայտնում է APA գործակալությունը:

«Մենք կտրականապես հերքում ենք հայկական կողմի սադրիչ տեղեկատվությունը», - ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է, որ Վայոց ձորի մարզի Բարձրունի համայնքի սահմանին՝ այսօր, ժամը 14։35-ի սահմաններում ադրբեջանական կրակոցից զոհվել է զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG