Ուկրաինական և ռուսաստանյան աղբյուրները հաղորդում են Ուկրաինայում ռուսական բանակի ևս մեկ գեներալի զոհվելու մասին:
Ըստ հաղորդագրությունների՝ գեներալ-մայոր Վլադիմիր Զավադսկին զոհվել է ականի պայթյունից նոյեմբերի 28-ին, դա հաստատել են բարձրաստիճան զինվորականի ղեկավարած ռազմական ուսումնարանի շրջանավարտները:
Ռուսաստանյան «Հակամարտային հետախուզության խումբը» նույնպես հաստատել է Զավադսկու մահը՝ վկայակոչելով ռուսական ռազմական աղբյուրները:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, այդուհանդերձ, տեղեկությունն առայժմ չի հաստատել:
"Важные истории" ռուսական ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ Զավադսկին 7-րդ ռուս գեներալն է, որի մահը ուկրաինական պատերազմում հաստատել են ռուսաստանյան աղբյուրները: