Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանի խոսնակն ու Հայաստանի ԱԽ քարտուղարը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը


Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին Թբիլիսիում հանդիպել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ֆեյսբուքի իր էջում նա գրել է, որ քննարկվել է նաև տարածաշրջանում առկա իրավիճակը։

«Արդյունավետ հանդիպում ունեցա Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Մենք խոսեցինք տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունների, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին հասնելու կարևորության մասին։ Մենք ուշադրությունը կենտրոնացրել ենք «Միջին միջանցքի» աճող նշանակության և և տնտեսության դիվերսիֆիկացիայի հնարավորությունների վրա», - գրել է նա։

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Վրաստանին՝ Եվրամիությանը անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Եվրահաձնաժողովի դրական առաջարկի կապակցությամբ, հավելել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։

Նոյեմբերի 28-ին Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG