Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը՝ Իջևանի ու Ղազախի հատվածում


Նոյեմբերի 30-ին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացրեցին՝ հանդիպմանը մասնակցելու են ոչ միայն երկու երկրների փոխվարչապետերը, այլև հանձնաժողովների մյուս անդամները:

Ադրբեջանական լրատվամիջոցները ևս հայտնել են, որ հանդիպումը տեղի է ունենալու Իջևանի ու Ղազախի հատվածում:

Ադրբեջանից ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցելու առաջարկ էր հնչել, ինչին ի պաստասխան Երևանից հայտարարեցին, թե առաջարկում են պետական սահմանին անցկացնել սահմանազատման հանձնաժողովների նիստը։ Այդ հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը։ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևն սահմանին բանակցելու փորձ արդեն իսկ ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG