Մատչելիության հղումներ

Բաքուն Աշխաբադին առաջարկում է վիճելի հանքավայրի շուրջ վերջնական համաձայնագիր ստորագրել


Ադրբեջան - Նավթահանքեր Կասպից ծովում, արխիվ
Ադրբեջան - Նավթահանքեր Կասպից ծովում, արխիվ

«Ադրբեջանը պատրաստ է Թուրքմենստանի հետ սեղմ ժամկետներում համաձայնագիր ստորագրել Կասպից ծովում գտնվող «Դոստլուղ» հանքավայրի համատեղ շահագործման շուրջ, ինչը հնարավորություն կտա այս ուղղությամբ գործնական քայլերի անցնել», - այսօր Աշխաբադում կայացած երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը։

Ադրբեջանի և Թուրքմենստանի ծովային սահմանին գտնվող այս ստորջրյա հանքավայրը նախկինում վիճելի էր համարվում, Ադրբեջանն այն անվանում էր «Քյափազ», Թուրքմենստանը՝ «Սերդար»։ 2021 թվականին, սակայն, Աշխաբադը և Բաքուն այստեղ համատեղ երկրաբանական հետախուզություն սկսելու և հետագա շահագործում իրականացնելու մասին հուշագիրը ստորագրեցին՝ հանքավայրը վերանվանելով «Դոստլուղ»։ Նավթահորի պաշարներն, ըստ նախնական գնահատականների, հասնում են 50 միլիոն տոննայի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG