Ադրբեջանի ռազմաօդային ուժերը վարժանքների ընթացքում «խելացի» ռումբեր են կիրառել: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
«Մարտական զորավարժությունների ընթացքում Սու-25ՄԼ տեսակի ինքնաթիռներից կրակ է բացվել ցամաքային թիրախների վրա, օգտագործվել են 250 և 500 կիլոգրամանոց «խելացի» թևավոր հրթիռային ռումբեր», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ գերատեսչության, «բոլոր ցամաքային թիրախները ոչնչացվել են ճշգրիտ օդային հարվածներով»:
Նախարարությունը չի մանրամասնում, թե կոնկրետ երբ և որտեղ է տեղի ունեցել այդ վարժանքը և ինչ տեսակի «խելացի» ռումբեր են կիրառվել։