Տասնյակ հազարավոր մարդիկ Մեծ Բրիրտանիայի մայրաքաղաքում երեկ մասնակցել են հակասեմականության դեմ երթին։
Այս օրերին եվրոպական մի շարք մայրաքաղաքներում տեղի են ունենում բողոցի ցույցեր ի պաշտպանություն և՛ հրեաների, և՛ պաղեստինցիների:
Շաբաթ օրը Լոնդոնում պաղեստինցիներին աջակցելու ցույցին մասնակցել է մոտ 45 հազար մարդ:
Երեկվա երթին լոնդոնցիները կրել են պաստառներ՝ «Ուս ուսի տված բրիտանացի հրեաների հետ» և «Զրո հանդուրժողականություն հակասեմականների նկատմամբ» կարգախոսներով:
Պաստառների վրա պատկերված են եղել նաև «Համաս»-ի կողմից պատանդառված իսրայելցիների լուսանկարները: Պաղեստինյան այդ արմատական խմբավորումը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ճանաչվել է որպես ահաբեկչական։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, միայն հոկտեմբերին Լոնդոնի ոստիկանությունը հաղորդում է ստացել 554 հակահրեական արարքների մասին։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում նման հանցագործությունների թիվը 40-ից չի անցել:
Միաժամանակ, պաշտոնական վիճակագրության համաձայն, գրեթե եռապատկվել է իսլամաֆոբիայի դրդապատճառներով հանցագործությունների թիվը։