Վրաստանի երեք քաղաքացիներ՝ մեկ տղամարդ և երկու կին, Ֆրանսիայում ձերբակալվել են Ալեքսանդր Պուշկինի հազվագյուտ հրատարակության գրքեր գողանալու կասկածանքով։ Այս հայտնում է Journal du Dimanche-ը, նշելով, որ ռուս բանաստեղծի ստեղծագործությունները վերջին շրջանում շուկայում պահանջարկ ունեն։
Ձերբակալվածները Փարիզի արվարձան Նանտերում կալանքի տակ են արվեստի ստեղծագործությունների անօրինական վաճառքի դեմ պայքարի կենտրոնական բյուրոյում։