Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում, Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահ Բրունո Կահլի հետ քննարկել է
Հայաստանի և Գերմանիայի միջև ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանն ու Կահլը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Օրերս Հայաստանում էր Գերմանիայի տնտեսական զարգացման նախարարության պետքարտուղարը։ Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Նիլս Անենը համատեղ ասուլիսում հայտարարեցին, որ Գերմանիայի կառավարությունը 84,6 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Հայաստանին՝ որպես դրամաշնորհներ ու վարկեր։