Մատչելիության հղումներ

Արգենտինան նոր նախագահ ունի


Կիրակի օրն Արգենտինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ծայրահեղ աջ թեկնածու Խավյեր Միլեյը։

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, քվեների 99 տոկոսի հաշվարկից հետո Միլեյը հավաքել է արգենտինացի ընտրողների 55,7, իսկ նրա մրցակից՝ էկոնոմիկայի նախկին նախարար, ձախ կենտրոնամետ Սերխիո Մասան՝ մոտ 44 տոկոսը։

Միլեյը աչքի է ընկնում իր էքսցենտրիկ պահվածքով և ծայրահեղ հայացքներով։

Նա, մասնավորաբար, առաջարկում է լուծարել Արգենտինայի Կենտրոնական բանկը, հրաժարվել ազգային տարադրամից՝ պեսոյից և հաշվարկներում անցնել ամերիկյան դոլարի։

Միլեյը նաև իր անվերապահ աջակցությունն է հայտնում Իսրայելին՝ խոստանալով պաշտոնավարման ընթացքում սերտացնել կապերն այդ երկրի հետ։

XS
SM
MD
LG