Մատչելիության հղումներ

Արգենտինան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները


Արգենտինայի արտաքին հարաբերությունների նախարարության շենքը Բուենոս Այրեսում, արխիվ

«Արգենտինան իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատման կապակցությամբ, ցավում է մարդկային կորուստների համար և ցավակցում զոհերի ընտանիքներին», - հայտարարում է Արգենտինայի արտաքին հարաբերությունների նախարարությունը:

«Արգենտինան երկու բարեկամ երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել արդյունավետ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ՝ նպատակ ունենալով հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը միջազգային օրենքի շրջանակներում», - հայտարարում է Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

Մարտական գործողությունները շարունակվում են:

Հայաստանը և Արցախը հաղորդում են հայկական կողմից զոհված 31 զինծառայողների և 2 քաղաքացիական անձի, շուրջ հարյուր վիրավորների մասին: Հայկական կողմի տվյալներով՝ ադրբեջանական կողմը շուրջ 200 զոհ ունի:

XS
SM
MD
LG