Մատչելիության հղումներ

Ցխինվալից Վրաստան մաքսանենգ վառելիք մղելու ինքնաշեն խողովակ է բացահայտվել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Հարավային Օսիայի անվտանգության ծառայությունը Ցխինվալի 4 բնակիչ է ձերբակալել, որոնք կասկածվում են Հարավային Օսիայից անօրինական ճանապարհով վառելիք ու քսայուղեր Վրաստան մատակարարելու համար։

Հաղորդագրությունում նշված է, որ նրանք ոռոգման հին, չգործող ցանցի խողովակաշարում պլաստմասե խողովակներ են մոնտաժել, որի ծայրը դուրս է գալիս Վրաստանի տարածք։

Անցած գիշերը նրանք ձերբակալվել են 50 տոննա վառելիք Վրաստան մղելու ժամանակ։ Հայտնաբերվել է վառելիքի ընդունման քողարկված կոլեկտոր ու պոմպի կետ։

Ձերբակալվածները ցուցմունք են տալիս։

Վրացական կողմից դեռևս մեկնաբանություններ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG