Մատչելիության հղումներ

Սյունիքի նախկին մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մեղադրանքը փոփոխվել է, նա կալանավորվել է


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, տեղեկացնում է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ հաշվի առնելով նաև ստացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։

Խաչատրյանին ներկայացվել է նոր մեղադրանք՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, զենքի գործադրման սպառնալիքով խուլիգանության, ինչպես նաև առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածներով։

Տիգրան Խաչատրյանը կալանավորվել է:

Ըստ ՔԿ խոսնակի տարածած հաղորդագրության, Խաչատրյանը մեղադրվում է այն բանի համար, որ հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իր Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է Գորիս քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանությունը պարզաբանելու։

Անվադողերի վաճառքով զբաղվող 46-ամյա անձի հետ պարզաբանումներ կատարելու ընթացքում, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքով, խուլիգանական դրդումներով, նա վիճաբանություն է հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ապա, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների անդորրը խախտելով, այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք և հեռացել դեպքի վայրից, լքել Գորիսի տարածքը և թաքնվել քննությունից: Նա հայտնաբերվել է նոյեմբերի 8-ին՝ Երևան քաղաքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG