Մատչելիության հղումներ

ԱԽ քարտուղարն ու ԵԱԳԾ փոխքարտուղարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետ կապված հարցեր


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) խաղաղության, անվտանգության և պաշտպանության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիսի հետ:

Ըստ ԱԽ գրասենյանի՝ նրանք անդրադարձել են ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին և քննարկել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:

Հանդիպմանը քննարկվել է նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG