Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 10-ին Դոնի Ռոստովում այցելել է Զինված ուժերի Հարավային հրամանատարության կենտրոնակայան:
Նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:
«Գերագույն գլխավոր հրամանատարին ցույց են տվել նոր սպառազենը և զեկուցել են «հատուկ ռազմական օպերացիայի» ընթացքի մասին»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Պուտինն անցած ամիս էլ այցելել է Դոնի Ռոստովում Հարավային հրամանատարության կենտրոնակայան:
Եվգենի Պրիգոժինի հիմնադրած «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության մարտիկներն այս տարվա հունիսին ձախողված խռովության օրերին գրավել էին այդ շտաբը: