ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել է Նյու Դելի։ Նրա և պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Հնդկաստանի գործընկերների հետ բանակցությունների ուշադրության կենտրոնում լինելու են Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մարտահրավերները և Չինաստանի հետ կապված մտահոգությունները։
Պետքարտուղարը Հնդկաստանի մայրաքաղաք է ժամանելու Հարավային Կորեայից։ Այսօր այնտեղ կայացած բրիֆինգում Բլինքենը կիսել է Սեուլի մտահոգությունները՝ կապված Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության հետ, ինչը Բլինքենը համեմատել է երկկողմ երթևեկության փողոցի հետ՝ զենքի հոսքեր ու տեխնիկական աջակցություն փոխանակելու համար։
Նյու Դելիում Հնդկաստանի արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ ուրբաթ օրը նախատեսված բանակցությունները «2+2» ձևաչափի շարունակությունն է, որը մեկնարկել է 2018 թվանակից՝ ներառելով տնտեսական, տեխնոլոգիական և ռազմական ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը։