Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի, Չինաստանի և ԱՄԷ 130 կազմակերպությունների ու անձանց  նկատմամբ


ԱՄՆ ֆինանսների նախարարության շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ ֆինանսների նախարարության շենքը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն այսօր պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի, Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների 130 կազմակերպությունների ու անձանց նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, Ռուսաստանին տրամադրում են Ուկրաինայի դեմ պատերազմի համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ և սարքավորումներ երրորդ երկրներից:

Պատժամիջոցները թիրախավորում են նաև Ռուսաստանի ներքին արդյունաբերական բազան, որը, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի մամուլի հաղորդագրության, ձգտում է վերափոխվել «որպես Ռուսաստանի ռազմական մեքենայի պահպանող»:

Նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների սահմանումը շարունակում է ջանքերը՝ «խաթարելու այն ցանցերը և ուղիները, որոնց միջոցով Ռուսաստանը փորձում է պահպանել իր շրջափակված բանակը»:

Բացի այդ, Պետդեպարտամենտը դիվանագիտական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգիայի արտադրության և մետաղների ու հանքարդյունաբերության ոլորտների նկատմամբ:

XS
SM
MD
LG