Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարն ընդունել է Չինաստանի ԱԳ նախարարին


ԱՄՆ-ի և Չինաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենը և Վանգ Յին, Վաշինգտոն, 27-ը հոկտեմբերի, 2023թ.
ԱՄՆ-ի և Չինաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենը և Վանգ Յին, Վաշինգտոն, 27-ը հոկտեմբերի, 2023թ.

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հոկտեմբերի 27-ին Վաշինգտոնում հյուրընկալել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիին:

ԱՄՆ ղեկավարները հուսով են, որ Պեկինը կարող է օգտագործել իր ազդեցությունը Իրանի և Մերձավոր Արևելքի, ինչպես նաև այլ երկրների վրա՝ կանխելու Իսրայելի և «Համաս»-ի հակամարտության տարածումը:

Վաշինգտոնը նաև փորձում է երաշխավորել, որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների ինտենսիվ մրցակցությունը և տարաձայնությունները Թայվանի շուրջ և Հարավչինական ծովի շրջանում չեն հանգեցնի հակամարտության:

Վանգի այցը Պեկինի ամենաբարձր ներկայացուցչի այցն է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի՝ նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում նախատեսված հանդիպումից առաջ։ Վանգ Յիին երեկ երեկոյան ընդունել է նաև Ջո Բայդենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG