Մատչելիության հղումներ

Սամվել Շահրամանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին


Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Ընդգծելով, որ վերջին շրջանում, մասնավորապես, սոցցանցերում առանձին օգտատերերի կողմից լայն տարածում են ստացել Արցախի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումները՝ Շահրամանյանը Վարդապետյանին խնդրել է, որ նմանատիպ հրապարակումները դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ և դրանք քննի օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ Շահրամանյանը նշել է, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

XS
SM
MD
LG