Ռուսաստանն այսօր նշում է ժողովրդական միասնության օրը։ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում ծաղիկներ է դրել Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու հուշարձանին։
Ըստ Ռուսաստանի պատմության՝ 17-րդ դարում նրանք Նիժնի Նովգորոդից աշխարհազոր հավաքելով ազատագրել են «մոսկվական պետությունը», Մոսկվայից դուրս մղել լեհերին։ Նրանք նպաստել են ռուսների միասնությանն ու համախմբմանը։