Մատչելիության հղումներ

Հնդկաստանում մարդատար երկու գնացքների բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներ


Առնվազն 13 մարդ է զոհվել, մոտ 50-ը՝ վիրավորվել կիրակի օրը Հնդկաստանի հարավային Անդհրա Պրադեշ նահանգում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով, հաղորդում է BBC գործակալությունը։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Տեղի պաշտոնյաները, վկայակոչելով նախնական հետաքննությունը, հաղորդում են, որ բախման պատճառ է դարձել «մարդկային սխալը»:

Հնդկաստանն ունի աշխարհի ամենամեծ երկաթուղային ցանցերից մեկը, դրանցից ամեն օր միլիոնավոր ուղևորներ են օգտվում, սակայն երկաթուղային ենթակառուցվածքների մեծ մասը բարելավման կարիք ունի:

Հունիսին Օդիշա նահանգում երեք գնացքների բախումից 292 մարդ զոհվեց, հազարավոր մարդիկ վիրավորվեցին։ Սա ամենամեծ վթարն էր վերջին 20 տարվա ընթացքում։

XS
SM
MD
LG