Մատչելիության հղումներ

Հնդկաստանում հայտնել են գնացքների վթարի պատճառը


Հնդկաստանի Օդիշա նահանգում երեք գնացքների բախման պատճառը էլեկտրոնային արգելափակման համակարգի խափանումն է եղել, տեղեկացրել է երկրի երկաթուղու նախարար Աշվինի Վայշնավը։

«Այն փոփոխությունը, որ եղել է էլեկտրոնային արգելափակման ժամանակ, դրա պատճառով է վթարը տեղի ունեցել։ Ով է դա արել, ինչպես է եղել՝ կպարզվի պատշաճ քննությունից հետո»,- ասել է նա։

Հնդկաստանի Բալասորե քաղաքի մոտ ուրբաթ երեկոյան բախվել է երեք գնացք՝ երկու մարդատար և բեռնատար գնացք։ Վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 288 մարդ, ավելի քան 900-ը՝ վիրավորվել։

XS
SM
MD
LG