Մատչելիության հղումներ

Լեմկինի ինստիտուտը հիասթափված է հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության այցից Արցախ


Արցախը հարձակումից հետո
Արցախը հարձակումից հետո

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիասթափված է հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության Արցախ այցի արդյունքներից, որը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Արցախի ողջ հայ բնակչությունն արդեն հեռացել էր ադրբեջանական վերջին ներխուժումից հետո բռնի տեղահանման պատճառով, ասված է կառույցի հրապարակման մեջ։

«Դժվար է հասկանալ, թե որն էր նման առաքելության նպատակը», - նշված է հաղորդման մեջ։

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին նախապատրաստել համապատասխան առաքելություն դեպի Արցախի Հանրապետություն, որը կներառի միջազգային թիմի անդամներ հակամարտության հանդեպ չեզոք երկրներից՝ տեղում ընթացիկ իրավիճակի մանրակրկիտ վերլուծություն իրականացնելու համար: Արցախում հայերի իրավունքները ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է գործի պրոֆեսիոնալ և անաչառ՝ պահպանելով հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ներկայացված արժեքներին», - շեշտում է Լեմկինի ինստիտուտը։

Ըստ ՄԱԿ-ի՝ «առաքելությունը նպատակ ուներ գնահատել իրավիճակը տեղում և բացահայտել ինչպես մնացած մարդկանց, այնպես էլ շարժման մեջ գտնվողների մարդասիրական կարիքները»: Չնայած առաքելության այս այցի բարդ նպատակին, գնահատումն ինքնին և այդ գնահատման արդյունքների մասին հայտարարությունը ավարտվեցին մեկ օրվա ընթացքում, նկատում է Լեմկինի ինստիտուտը՝ հարց տալով, թե որքանով կարող էր ՄԱԿ-ի առաքելությունը լրջորեն վերաբերվել տեղում գնահատման առաջադրանքին:

Սա ՄԱԿ-ի առաջին այցն էր տարածաշրջան վերջին 30 տարվա ընթացքում։

Ուսումնասիրելով առաքելության գործողությունը և հայտարարությունը՝ ինստիտուտը գտել է մի շարք վիճելի կետեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG