Մատչելիության հղումներ

Իրանում 16-ամյա աղջիկ է մահացել, ենթադրաբար՝ «բարքերի ոստիկանության» բռնությունից հետո


Արմիտա Գերավանդ
Արմիտա Գերավանդ

Իրանում մահացել է 16-ամյա Արմիտա Գերավանդը, ով կոմայի մեջ էր այն բանից հետո, երբ, ենթադրաբար, հիջաբ կրելու կանոնը խախտելու համար Թեհրանի մետրոյում բռնի վերաբերմունքի է ենթարկվել «բարքերի ոստիկանության» կողմից:

Երիտասարդ աղջիկն, ըստ հաղորդագրությունների, գիտակցությունը կորցրել է անմիջապես մետրոյի վագոն մտնելուց հետո, որտեղից նրան դուրս են հանել և փոխադրել հիվանդանոց:

Ըստ բժիշկների՝ աղջկա մոտ «հանկարծակի արյան ճնշման անկում է եղել»: Ենթադրվում է, որ նա գլխին հարված է ստացել:

Իրանի պետական IRNA գործակալությունը տարածել է Թեհրանի մետրոյում տեսահսկման խցիկի տեսագրությունը, որից երևում է, թե ինչպես է աղջիկը մտնում վագոն, ապա գրեթե անմիջապես նրան անգիտակից վիճակում դուրս են հանում:

XS
SM
MD
LG