Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորել է Ֆիալային Չեխիայի Ազգային տոնի առթիվ


Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալա, արխիվ
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալա, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալային՝ Ազգային տոնի առթիվ:

Հայաստանի կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Գոհունակությամբ պետք է արձանագրեմ ընթացիկ տարում Հայաստանի և Չեխայի միջև միջպետական հարաբերությունների ակտիվացումը: Ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մեր հանդիպումը և կառուցողական քննարկումը»:

Փաշինյանը բարձր է գնահատել Չեխիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG