Մատչելիության հղումներ

ՌԴ դատախազությունը հրաժարվել է հաստատել Խաչատրյան քույրերի մեղադրականը


Ռուսաստան - Ի պաշտպանություն Խաչատրյան քույրերի ակցիա Մոսկվայում, արխիվ
Ռուսաստան - Ի պաշտպանություն Խաչատրյան քույրերի ակցիա Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել դուստրերի կողմից Միխայիլ Խաչատրյանի սպանության քրեական գործով մեղադրական եզրակացությունը։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը։

Թերթի փոխանցմամբ՝ Քրիստինա և Անգելինա Խաչատրյանների քրեական գործով մեղադրանքը չի հաստատվել Ռուսաստանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Անատոլի Ռազինկինի կողմից, որն առաջարկել է լրացուցիչ քննություն իրականացնել, մասնավորապես՝ պարզաբանել այն դրդապատճառները, որոնք ստիպել են Խաչատրյան քույրերին մահացու վնասվածքներ հասցնել իրենց հորը։

ՌԴ գլխավոր դատախազությունը հաստատում է՝ Խաչատրյան քույրերը դաժան վերաբերմունքի և բռնության, այդ թվում՝ սեռական բռնության են ենթարկվել իրենց հոր կողմից և տուժող են ճանաչվել իրենց հոր դեմ հետմահու հարուցված քրեական գործով։

Հինգ տարի առաջ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը դեռ քննվում է։

XS
SM
MD
LG