Մատչելիության հղումներ

Մոսկվայի կենտրոնում ակցիաներ են կազմակերպվել ի աջակցություն Խաչատրյան քույրերի


Արխիվային լուսանկար

Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինի անվան հրապարակում ակտիվիստները մի շարք ակցիաներ են կազմակերպել ի աջակցություն հայազգի քույրեր՝ Մարիա, Անգելինա և Քրիստինա Խաչատրյանների, ովքեր մեղադրվում են իրենց հորը՝ 57-ամյա գործարար Միխայիլ Խաչատրյանին սպանելու մեջ:

Նրանց պաշտպանական կողմը պահանջում է կա՛մ քույրերին ներկայացնել անհրաժեշտ պաշտպանության սահմանները գերազանցելու մեղադրանք, կա՛մ ընդհանրապես կասեցնել քրեական գործը: Քույրերն իրենք են կանչել ոստիկանությանը և խոստովանել, որ սպանել են իրենց պարբերաբար բռնության ենթարկող հորը: Հարազատները, ընկերները և հարևանները հաստատում են, որ հայրը տարիներ շարունակ ծեծել է դուստրերին, թույլ չի տվել նրանց նույնիսկ դպրոց հաճախել: Աղջիկները նաև սեռական բնույթի բռնության են ենթարկվել հոր կողմից:

Խաչատրյանների գործն արդեն շուրջ մեկ տարի է ամենաքննարկվողներից է Մոսկվայում: Ի աջակցություն քույրերի, որոնց երկարամյա ազատազրկում է սպառնում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում պարբերաբար ակցիաներ, ստորագրահավաքներ են անցկացվում:

XS
SM
MD
LG