Մատչելիության հղումներ

Հայաստանի օմբուդսմենը Խաչատրյան քույրերի հարցով զրուցել է ռուսաստանցի գործընկերոջ հետ


Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովա, արխիվ
Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովա, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ:

Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Թաթոյանը Մոսկալկովայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Խաչատրյան քույրերի հետ կապված փոխանցել համապատասխան տեղեկություններ, հանրության, այդ թվում՝ իրավապաշտպանների մտահոգությունները, որպեսզի գործում առկա մյուս տվյալների հետ ուսումնասիրի և քայլեր ձեռնարկի իր իրավասության շրջանակում։

Մոսկվայում բնակվող Խաչատրյան քույրերը մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատրյանի սպանության գործով։ Նրանց դատավարությունը հասարակության մեջ լայն արձագանք է ստացել: Տասնյակ հազարավոր մարդիկ հանդես են գալիս ի պաշտպանություն քույրերի՝ պնդելով, որ աղջիկները իրենց հոր բռնարարքներից ինքնապաշտպանվելու իրավունք ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG