Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան` այդ երկրի ռազմական գերատեսչության ղեկավար Բախոդիր Կուրբանովի հրավերով։

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG