Մատչելիության հղումներ

Ադրբեջանի օմբուդսմենը վստահեցնում է, որ Արցախի նախկին պաշտոնյաները «կալանքի պայմաններից բողոք չունեն»


Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան հավաստիացնում է, որ Բաքվի բանտերում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաները «իրենց կալանքի պայմաններից բողոք չունեն», այդ մասին ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության հարցին ի պատասխան։

Լրատվամիջոցը նշում է, որ Ալիևան Մոսկվայում մասնակցում է մարդու իրավունքների հարցերով միջազգային համաժողովի։

«Իմ մանդատի շրջանակներում ես շատ հաճախ եմ ստուգումներ իրականացնում քրեակատարողական հիմնարկներում, նաև այդ այցերի ժամանակ եմ հանդիպել այդ անձանց հետ. նրանք կալանքի պայմաններից բողոք չունեն, նրանց անհապաղ իրավունք է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ, նրանք օգտվել են այդ իրավունքից։ Տրամադրվել են նաև փաստաբանի ծառայություններ։

Նրանցից մի քանիսն օգտվում են իրենց ընտանիքների անդամների կողմից վարձված փաստաբանների ծառայություններից, մյուսներն ապահովված են պետության տրամադրած փաստաբաններով»,- Ադրբեջանի օմբուդսմենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ալիևան նաև հիշեցրել է, որ «մի քանիսը ակնոցներ էին խնդրել, գրքեր իրենց մայրենի լեզվով», և որ «նրանց տրամադրվել է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG