Մատչելիության հղումներ

Լուվրի թանգարանի այցելուները տարհանվել են սպառնալիքի պատճառով


Լուվրի թանգարանը Ֆրանսիայում, արխիվ
Լուվրի թանգարանը Ֆրանսիայում, արխիվ

Փարիզի Լուվրի թանգարանը տարհանել է բոլոր այցելուներին ու անձնակազմին և փակվում է, քանի որ գրավոր սպառնալիք է ստացել, հայտնում է AP-ը: Ըստ պարբերականի, նշվում է, որ այդ քայլը կապված է Ֆրանսիան բարձր պատրաստության վիճակի բերելու կառավարության որոշման հետ՝ կասկածյալ ծայրահեղականի կողմից դպրոցում դանակահարությունից հետո:

Լուվրի հաղորդակցության ծառայությունը հայտնել է, որ ոչ ոք չի տուժել և որևէ միջադեպ չի գրանցվել: Փարիզի ոստիկանությունն էլ նշել է, որ թանգարանում ստուգումներ են իրականացվում:

Ըստ AP-ի հրապարակման, Ֆրանսիայի կառավարությունը բարձրացրել է սպառնալիքի զգոնության մակարդակը և 7000 զինվոր է տեղակայել ուրբաթ օրը դպրոցում տեղի ունեցած հարձակումից հետո անվտանգությունն ուժեղացնելու համար: Ֆրանսիայի իշխանությունները հայտնել են, որ նախկին ուսանողը սպանել է ուսուցչին և վիրավորել ևս երեք մարդու:

Լուվրը օրական ընդունում է 30 հազարից 40 հազար այցելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG