Այսօր առավոտյան ժամը 10։30-ին, Մոսկվայի մետրոյի «Պեչատնիկի» կայարանում դեպո տեղափոխվող գնացքը, որի մեջ ուղևորներ չեն եղել, բախվել է կայարանի կանգառում կանգնած գնացքին։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ երկու գնացքների բախման հետևանքով կա չորս տուժած՝ գնացքավարն ու երեք ուղևոր։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ վարորդը հայտնվել է երկու գնացքների արանքում, ունի բազմաթիվ կոտրվածքներ։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ուղևորների շրջանում լուրջ տուժածներ չկան, նրանց համապատասխան բժշկական օգնություն է ցուցաբերվել։
ՏԱՍՍ-ն իր տելեգրամյան ալիքում դեպքից նաև տեսանյութ է հրապարակել։