Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել Վրաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Իլյա Դարչիաշվիլիի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։
Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ նախարարները քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր:
«Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- ասվում է Վրաստանի արտաքին գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում: