Մատչելիության հղումներ

Թեհրանն ու Վաշինգտոնը պայմանավորվել են կալանավորներ փոխանակել


Կատարի միջնորդությամբ Թեհրանն ու Վաշինգտոնը պայմանավորվել են կալանավորների փոխանակում իրականացնել։

Միջազգային աղբյուրների տվյալներով՝ քիչ առաջ օդանավը Թեհրանից օդ է բարձրացել՝ հայրենիք վերադարձնելու հինգ ամերիկացի բանտարկյալներին։

Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ պայմանավորվածությունը կյանքի կկոչվի, հենց Թեհրանը ստանա նավթի վաճառքից ստացված վեց միլիարդ դոլարի ակտիվները, որոնք սառեցվել էին Հարավային Կորեայում։ Գործարքի համաձայն՝ Վաշինգտոնն իր հերթին է պարտավորել ազատ արձակել հինգ իրանցիների, որոնց ամերիկյան իշխանությունները ձերբակալել էին պատժամիջոցները խախտելու, իրանական հատուկ ծառայությունների հետ կապերի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG